Արագածոտնի մարզի բնակիչ Թ. Շ.-ն իրենց գյուղի հանդամասում տարբեր օրերի սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս համագյուղացու նկատմամբ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, Թ. Շ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  տարբեր օրերի ընթացքում իրենց  գյուղի հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անչափահաս Ա. Մ-ի նկատմամբ:

Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարվելը անչափահասի նկատմամբ: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 1-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: