Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սունկը կարելի է համարել ամենաիսկական սուպերմթերքը: Շնորհիվ սպիտակուցների բարձր մակարդակի, սունկն ունակ է փոխարինել մսին, իսկ տեսակից եւ շրջակա միջավայրից կախված, սունկի մեջ կարող է ավելի շատ օգտակար նյութեր լինեն, քան մրգերի ու բանջարեղենի մեջ:
Սունկը հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով (հատապտղի պես), հաղորդում Kedem-ը:
Սունկը պարունակում է B խմբի վիտամիններ, պղինձ եւ այլ հազվադեպ հանդիպող նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին հաղթել օտար օրգանիզմներին:
Սունկի պարբերաբար օգտագործումը օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը եւ նիհարել, հաղորդում է «Ռոսբալտը»:




























