Արտասահմանյան մամուլն անուշադրության չի մատնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության մասին լուրը: Ամերիկյան «Washington Post» պարբերականը հեգնանքով է արձագանքել Լյուդմիլա Պուտինայի նշած պատճառներից մեկին` թռիչքներ չսիրելու մասին:
«Թռիչքներն ինձ համար բարդ են»,-ասել էր Պուտինան: Ըստ թերթի` այս բացատրությունը տարօրինակ է մի մարդու կնոջ համար, ով հինգ տարի եղել է վարչապետ, դրանից առաջ ինը տարի` նախագահ, չխոսելով ՊԱԿ-ում նրա կարիերայի մաիսն:
«Եթե դա այդքան լուրջ պատճառ է, այդ դեպքում ինչու նրանք չեն ամուսնալուծվել տարիներ առսջ»,-հարցադրում է արել հեղինակը:
Հոդվածում որոշ փաստեր են ներկայացվում Լյուդմիլա Պուտինայի կենսագրությունից. նշվում է, որ մինչ Պուտինի հետ ծանոթանալը, նա ուղեկցորդուհի է եղել ներքին ավիաընկերություններից մեկում:
«Վլադիմիր Պուտինին եւ Լյուդմիլա Շկրեւբնեւային ծանոթացրել է ընդհանուր ընկերը: Լյուդմիլան ուղեկցորդուհի էր ներքին ավիաուղիներում», -նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տեղեկություններում:
«Ավաղ, պատմությունը բավականաչափ ճշմարտանման չէ` բոլորին արժանպատվորեն հեռնալու հնարավորություն տալու համար»,-եզրափակում է հեղինակը:






























