Թուրքիայի Կոնիա քաղաքի Սելջուկյան համալսարանի դասախոս Իբրահիմ Դուլգերը մասնակցել է թուրք ազգայնականների եւ ադրբեջանցիների կողմից կազմակերպված ու Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը, խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականության համար։
Թուրքական Memlekethaber կայքէջի փոխանցմամբ՝ թուրք դասախոս Իբրահիմ Դուլգերը, քննադատելով Գյուլին, ասել է. «Ով որ փորձի Հայաստանի հետ սահմանը բացել՝ թող Աստված թե՛ այս աշխարհում, թե՛ այն աշխարհում նրա պատիժը տա»։



























