Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.23-ին, մարվել՝ 01.28-ին:
Պարզվել է, որ Ապարան-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 TP 482 համարանիշի ավտոմեքենան:




























