ԱՄՆ-ում Աստանայի 40-ամյա բնակիչն ամուսնացել է իր 23-ամյա զարմիկի հետ: Այս մասին գրում են Ղազախստանի լրատվամիջոցները:

«Էքսպրես-K» պարբերականը հայտնում է, որ տղամարդն աշխատում է որպես 3D-դիզայներ, իսկ նրա զարմիկը անգլերեն է դասավանդում Աստանայի դպրոցներից մեկում: «Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են Նյու Յորքում: Փեսացուները եղել են ֆրակով, սեւ-սպիտակ հագուստով, իսկ վկաները եղել են պատահական անցորդներ»,-լրագրողներին պատմել է նորապսակների ծանոթը:

Իրավաբան Անդրեյ Սոկոլովսկիի խոսքով՝ Ղազախստանի սահմաններից դուրս կնքված ամուսնությունները այդ երկրի տարածքում ճանաչվում են միայն այն դեպքում, երբ կա հյուպատոսական հավաստիացումը: «Կարծում եմ, հյուպատոսությունում նրանց կմերժեն, քանի որ մեր հանրապետությունում նույնասեռ ամուսնություններ նախատեսված չեն»,-ասել է նա:

Հավելենք, որ մայիսի վերջին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին քրեական պատասխանատվություն մտցնել նույնասեռ սիրո համար: