Հունիսի 6-ին, ժամը 17.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել 39-ամյա Նվեր Զ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: