Հունիսի 6-ին, ժամը 11.00-ին,  «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ. Խորենացիի եւ Գլինկայի փողոցների խաչմերուկում  բախվել  է «Դեու» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Դեու»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: