2013 թ. հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 11.6 հազ. տոննա պտուղբանջարեղեն, որից` 2.6 տոննա ծիրան, 1.3 հազ. տոննա խաղող, 626 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս եւ 9.3 հազ. տոննա բանջարեղեն, որից՝ 1063.5 տոննա վարունգ, 5687.6 տոննա կարտոֆիլ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի արտահանումն ավելացել է 4.3 անգամ, վարունգինը` 145 անգամ:

2012 թ. նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից`  847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս եւ 746.1 տոննա բանջարեղեն, որից՝ 7.3 տոննա վարունգ, 24.6 տոննա կարտոֆիլ: