Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար է նշանակվելու Նազարեթ Մնացականյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանը:
Նշենք, որ Նազարեթ Մնացականյանը ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է: Ավելի վաղ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով`պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության պետ, գնդապետ Նազարեթ Մնացականյանը, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինել է մայոր Լեւոն Խաչատրյանը:
Ավելի վաղ իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Պաշտոնանկությունից հետո աշխատակազմի նախկին ղեկավարը չի պատասխանում հեռախոսազանգերին:




























