ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացմանեւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC ծրագիր) աջակցությամբ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը (այսուհետ՝ ԴԱՆ միություն) ապրիլի 26-ից մայիսի 17-ը Հայաստանի ԲՈՒՀ-երում կազմակերպեց «Կարիերայի օր» միջոցառումը։
Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների ոլորտում մասնավոր հատված–ԲՈՒՀ կապի ամրապնդմանը, աջակցել ոլորտի համար մասնագետներ պատրաստող ֆակուլտետների ուսանողների եւ շրջանավարտների զբաղվածությանը եւ համապատասխանեցնել նրանց հմտությունները աշխատաշուկայի պահանջներին։
«Կարիերայի օր» միջոցառումը անցկացվեl 1 Հայաստանի հետեւյալ յոթ ԲՈՒՀ-երում՝
• Մ. Հերացիի անվան Երեւանի պետական բժշկական համալսարան,
• Երեւանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջ,
• ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոն,
• Երեւանի պետական համալսարան,
• Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան,
• Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
• Մեհրաբյանի անվան Երեւանի բժշկական ինստիտուտ։
Միջոցառումներին մասնակցում էին Հայաստանի դեղագործության ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Լիկվոր», «Արփիմեդ» «Բիո-ՔիմԿոսմետիք», «Երեւանիքիմիա-դեղագործական ֆիրմա» եւ «Վիտամաքս-Ե» դեղարտադրող ընկերությունները, «Նիբ-Ֆարմ», «ԱգաթաՖարմ» եւ «Էսկուլապ» դեղատնային ցանցերը, «Լե Լաբողատուաղ Սեղվիե», «Պֆայզեր» եւ «Աբբոթթ Լաբորատորիս» օտարերկրյա դեղագործական ընկերություններին երկայացուցիչները, դեղերի մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող «Կուռամուս» ընկերությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում միակ ուսումնական «ՋիԷքսՊի» գերազանցության կենտրոնը։
Միջոցառումը նշված ԲՈՒՀ-րի ուսանողներին բացառիկ հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանի դեղագործության ոլորտի առաջատար ընկերություններին, անմիջապես շփվել նրանց հետ, ծանոթանալ աշխատանքային պայմաններին, այդ ընկերություններում գործող մասնագիտական պահանջներին եւ հետագա կարիերան շարունակելու ու անհրաժեշտ վերապատրաստումներն անցնելու հնարավորություններին։




























