Ադրբեջանի առաջին տիկին, Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Մեհրիբան Ալիեւան Բաքվում ուրբաթ օրն ընթացող «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության հինգերորդ համագումարում կուսակցության փոխնախագահ է ընտրվել, հայտնում է Ալիեւայի պաշտոնական կայքը:

Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել նաեւ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ահմեդովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ակիֆ Ալիզադեն եւ փախստականների ու հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

Ահմեդովից բացի, որը նախկինում էլ զբաղեցնում էր «Ենի Ադրբեջանի» փոխնախագահի պաշտոնը, մնացած երեքն առաջին անգամ են ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում:

Կուսակցության նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիեւը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: