Երեւանի ավագանու ընտրությունների հետընտրական ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում հունիսի 7-ի դրությամբ, քննարկվել եւ քննարկման փուլում են գտնվում 39 դեպքեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե այդ դեպքերից
- ընտրակաշառք – 3
- ոչ սահմանված կարգով քվեարկելը – 0
- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու – 2
- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու – 1
- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելու – 12
- թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու – 12
- քվեարկության գաղտնիությունը խախտելու – 2
- այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա¬մա¬սում, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում եւ այլ խախտումներ/ - 7
Ահազանգերը ստացվել են`
- ՀՅԴ – 1
- «Բարեւ Երեւան» դաշինք, «Ժառանգություն» – 1
- «Հայ Ազգային Կոնգրես» – 20
- «Օրինաց Երկիր» – 0
- «ԲՀԿ» - 0
- Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ եւ քաղաքացիներ/ - 17
Ըստ տարածքների`
Կենտրոն – 0 դեպք
Մալաթիա – 3 դեպք
Արաբկիր – 6 դեպք
Քանաքեռ – 2 դեպք
Շենգավիթ – 4 դեպք
Նոր Նորք - 0 դեպք
Էրեբունի - 22 դեպք
Մաշտոց - 2 դեպք
Հիշյալ 33 դեպքերից 13 նյութ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 7 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 19 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:




























