Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 7-ին, ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` հույս հայտնելով, որ այսուհետ էլ նա նույն եռանդով կշարունակի մասնակից լինել ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:




























