Հունիսի 8-10-ին «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2013» խորագրով ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու են հետաքրքիր ու զվարճալի մանկական միջոցառումներ: Իսկ ահա ցուցահանդեսի բացման օրը՝ հունիսի 8-ին, ժամը՝ 12-ին, փոքրիկներին սպասվում է բացառիկ հանդիպում հայտնի ու սիրված հերոսուհի Բարբիի հետ:
Բարբին Հայաստանում է առաջին անգամ՝ շատ կարճ ժամանակով: Ցուցահանդեսի ընթացքում հատուկ Բարբիի համար պատրաստված տաղավարում փոքրիկները հնարավորություն կստանան ծանոթանալ, զրուցել, լուսանկարվել հերոսուհու հետ եւ ինքնագիր վերցնել:
Բարբին ամենահայտնի եւ ամենավաճառվող ապրանքանիշերից մեկն է ամբողջ աշխարհում, որն արտադրվում է աշխարհի խոշորագույն խաղալիք արտադրող ընկերության՝ MATTEL-ի կողմից:




























