«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.44 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.28 կետով կամ 0.07 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 1.4 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 411-415 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կեսօրից սկսել է վերականգնել դիրքերը, թեեւ եվրոն դեռեւս սակարկվում է 1.32 դոլարից բարձր միջակայքում: Սպասվում է, որ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային բանկը հստակություն կմտցնի նախապես հռչակած խթանման ծրագրերում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.2397 ռուբլի: Դոլարը մի փոքր ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: