Հայաստանը ստիպված է ներկա ռազմաքաղաքական իրավիճակում սահմանափակ ռեսուրսներով արդյունավետ միջոցներ ստեղծել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Ադրբեջանի հետ սահմանագծին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը մեր գործողությունների հիմքում է»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ դա ամենեւին էլ նորություն չէ, որովհետեւ արցախյան գոյապայքարի ժամանակ բանակի կազմավորման եւ մարտական գործողություններում տարած հաղթանակի առաձնահատկություններից մեկը հենց փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելն է եղել:
Պատասխանելով նոր սպառազինություն գնելու մասին հարցին, նա շեշտեց, որ Հայաստանը մտածում է ճշգրիտ հեռահար միջոցներ ունենալու, նրանց սարքին վիճակում պահելու հարցում ժամանակակից ավտոմատ կառավարման կապի միջոցներով համալրելու մասին, ինչը հնարավորություն կտա այդ ուղղությամբ լիարժեք հակադրվել այն միջոցներին, որն ունի հակառակորդը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























