Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Կենսագրական տվյալներ

Խաժակ Կարայանը ծնվել է 1972 թվականին, Երեւանում:

Կրթություն

1988 -1993 թթ. – Երեւանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ

1993 – 1997 թթ. - Երեւանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

1996-1997 թթ. – ՄՀՄԻ` կրտսեր գիտաշխատող

1997 թ. – Երեւանի պետական համալսարան, Միջազգային տնտեսական կապերի համալսարան, դասախոս

2000 – 2004 թթ. - «Երեւան քաղաքի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2004 – 2009 թթ. - «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2010 – 2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական

2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Այլ տվյալներ

1997 – 1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է անգլերենի եւ ռուսերենի:

Կուսակցական պատկանելություն

ՀՀԿ անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: