Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող շարժիչային յուղերի համար 2012թ. ակցիզային հարկ է սահմանվել, որի արդյունքում տարվա ընթացքում ներմուծված շարժիչային յուղի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ երկու անգամ նվազել է: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության մեջ:

Նշվել է, որ շարժիչային յուղերի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ճիշտ ծածկագրով հայտարարագրման հետ կապված կան ռիսկեր: Որոշ կազմակերպություններ ներմուծվող շարժիչային յուղը հայտարարագրել են որպես արդյունաբերական նշանակության յուղ (ակցիզային հարկով չի հարկվում), որը մաքսային հսկողության արդյունքում վերահայտարարագրվել է: