ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող հնգամյա փոքրիկը հանճար է ճանաչվել. նա ընդունվել է «Mensa» ինտելեկտուալ հանրույթում, որը հանճարների է միավորում ողջ աշխարհից:
Գուսա Դորմանի հայրը պատմել է, որ նրա որդին կարդալու նկատամամբ հետաքրքրություն է ցուցաբերել արդեն 1,5 տարեկանից: Միզանոթի վրա նստած` փոքրիկը կարդացել է ամեն ինչ` սկսած թերթերի հայտարարություններից մինչեւ գիտական ամսագրերի նյութերը: Մի անգամ ծնողները նրան առաջարկել են կարդալ Մենդելեեւի աղյուսակը: Որոշ ժամանակ անց փոքրիկն արդեն անգիր է իմացել աղյուսակը:
Ծնողները փորձել են պարզել երեխայի IQ –ի մակարդակը: Երեխան թեստ է անցել եւ արդյունքում ստացել է 147 միավոր, ինչն ավելի բարձր է, քան Բիլ Քլինթոնի եւ Նապոլեոնի IQ –ն, եւ մի փոքր ավելի ցածր, քան Զիգմուդ Ֆրեյդինը:
«Mensa»-ում ընդգրկվելու համար անհրաժեշտ է 132 միավոր: Ակումբի ամենաերիտասարդ անդամը երկուսուկես տարեկան է եղել:




























