Հունաստանում լույս աշխարհ է եկել եւ չի հասկացել, որ արդեն ծնվել է: Բժիշկները կեսարյան հատմամբ պտուղը մոր մարմնից հանել են պտղապարկով հանդերձ, որում երեխան գտնվում է մոր արգանդում: Բժիշկ Արիս Տիգրիսը, որն ընդունել է ծնունդը եւ պտղապարկով երեխայի նկարը տեղադրել Facebook-ի իր էջում, բացատրել է, որ շատ հազվադեպ է լինում, որ ծնվելիս պտղապարկը չի վնասվում: Նրա խոսքով՝ երեխան շարունակել է պտղապարկում լողալ հեղուկի մեջ, կարծես դեռ մոր արգանդում է, գրում է ТСН-ը:
Տիգրիսը նաեւ նշել է, որ նման ծնունդը որեւէ կերպ չի վնասել երեխային: Նա իր գործընկերների հետ կտրել է պտղապարկը եւ դուրս բերել երեխային: Երբ հեղուկը թափվել է, նորածինն սկսել է շնչել:
Սովորաբար պտղապարկը պատռվում է նախքան ծնունդը:




























