Թուրքիայում հակակառավարական բողոքի ցույցների ալիքը կթուլանա եւ, ամենայն հավանականությամբ, այլեւս չի շարունակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Ես չեմ կարծում, որ կլինի բողոքի շարժման զարգացում: Իշխանությունը ոչ մեծ զիջումների կգնա, սակայն, իհարկե, բողոքի ակցիաներն այդքան էլ լավ ազդակ չեն, որովհետեւ սկզբունքորեն դա կարող է նաեւ կրկնվել»,-նշեց Սկակովը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա նշեց, որ հիմք չի տեսնում, որ Թուրքիայում բողոքի ակցիաների ալիքը հասնի Ադրբեջան: «Իլհամ Ալիեւը բավական ուժեղ է պահում իշխանությունը եւ կասկած չկա, որ նա կշարունակի պահել իշխանությունը»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի համար առավել մեծ է վտանգը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիեւը ղարաբաղյան խնդրում կգնա ռազմական սրման ճանապարհով:
Նշենք, որ Ստամբուլում ցուցարարները նաեւ պաստառներ են ունեցել ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների. «Ալիեւ, հերթը քոնն է»:




























