Նախկին բժշկուհի-ստոմատոլոգը, որին մեղադրում են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի երեկոների համար մարմնավաճառներ մատակարարելու մեջ, ժխտում է իր մեղքը: Իր անմեղությունը կինը բացատրում է նրանով, որ անձամբ ինքն էր սիրահարված նախկին վարչապետին, այդ իսկ պատճառով էլ չէր կարող որեւէ մեկին հրավիրել:
Նիկոլ Մինետին երեք մեղադրյալներից մեկն է: Գործով անցնող Ռուբին հայտարարել է, որ հենց Մինետին է եղել տոնակատարությունների գլխավոր գործող անձը. նա Բեռլուսկոնիի առջեւ պարել է միանձնուհու հագուստով, իսկ հետո` հանվել:




























