«CareerBuilder JobSearch» ընկերության աշխատակիցները հետազոտություն են իրականացրել` պարզելու համար ճարպակալում առաջացնող մասնագիտությունները:
Առաջատարների թվում են ուսուցիչներն ու ինժեներները, իսկ ամենասլացիկները, պարզվել է, գիտնականներն ու գործարանների աշխատողներն են:
Ըստ հետազոտությունների` ճարպակալման ռիսկ են պարունակում տնօրենի օգնականի (69%), ինժեների(56%), ուսուցչի (51%) եւ իրավաբանի (48%) մասնագիտությունները: Իսկ ահա հարցվածների 16%-ը հավաստիացրել է, որ իրենց աշխատանքի արդյունքում նիհարել են, հաղորդում է « РБК»-ն:
Հարցվածների կեսից ավելին ճարպակալման պատճառ է համարել նստակյաց աշխատքնքը, մոտ 35% -ը` սթրեսը, 26% -ը` անկանոն եւ անառողջ սնունդը, 17%-ը` երեկոների մասնակցությունը, 9%-ը` նորմալ սնվելու համար ժամանակի բացակայությունը:




























