Կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ Առողջապահության նախարարությունում: NEWS.am-ի տեղեկություններով` ամենայն հավանականությամբ այսօր պաշտոնանկ կարվի առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը:
Վերջինս երկար տարիներ զբաղեցնում է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Դեռ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու առաջին տեղակալի պաշտոնը:




























