Հունիսի 7-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Դիտակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 OD 610 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից է հայտնվել ջրանցքում, ինչի հետեւանքով վարորդ` 1985թ. ծնված Դ.Մանվելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:

Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: