«Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանական վերնախավում այժմ էլ քննարկվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանին պաշտոններից ազատելու հարցը:
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի դեպ, այս պաշտոնանկությունների հարցը պետք է արդեն քննարկված լիներ, բայց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո այդ գործընթացը կարծես թե առայժմ կասեցվեց: Ս. Խաչատրյանը նույնպես այդ պաշտոնանկությունների ցանկում էր, բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























