Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթի հետ ընթրելու հնարավորությունը eBay աճուրդում վաճառվել է 1 մլն 100 դոլարով: Այդ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Նախորդ տարվա համեմատ Բաֆեթի հետ ընթրիքի արժեքը զգալի նվազել է. 2012-ին այն eBay-ում 3,45 միլիոն դոլար ռեկորդային արժեքով էր վաճառվել:
Lenta.ru-ն գրում է, որ աճուրդի պայմանների համաձայն՝ հաղթողը կարող է իր հետ մինչեւ յոթ մարդ տանել Ուորեն Բաֆեթի հետ Նյու Յորքի Smith & Wollensky ռեստորանում ընթրելու: Ընթրիքի ժամանակ խոսակցության միակ թեման լինում է միջոցները ներդնելու վերաբերյալ խորհրդատվությունը:
Ուորեն Բաֆեթը հայտնի է որպես Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր: 2010թ. նա պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունն էր կատարել՝ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամին 37 մլրդ դոլար փոխանցելով:




























