Թել Ավիվ-Մոսկվա չվերթի A320 օդանավն, այսօր՝ հունիսի 10-ի առավոտյան, հարկադիր վայրէջք է կատարել Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի օդանավակայանում (Երեւանի ժամանակով 05:12-ին)՝ հիվանդ ուղեւորի պատճառով:
Ինչպես հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ղրիմի վարչությունը, A320 օդանավը հարկադիր վայրեջքի թույլտվություն է խնդրել՝ ուղեւորներից մեկի առողջության հետ կապված:
Օդանավում եղել է 331 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող 72-ամյա տղամարդը, ով բրանխիալ ասթմա ունի, տեղափոխվել է Սիմֆերոպոլի քաղաքային հիվանդանոց:


























