Հնդկական օվկիանոսում փախստականներ տեղափոխող խորտակված նավի որոնումներն անհաջողության են մատնվել. Ավտրալիայի կառավարությունը որոշել է դադարեցնել երկու օր տեւած որոնողական աշխատանքները, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ Սուրբ ծնունդ կղզու մոտ նկատել էին խորտակված նավի հիմնակմախքը: Բժիշկները խորհուրդ են տվել դադարեցնել որոնողական աշխատանքները, քանի որ իրենց հաշվարկներով` ներկա պահին ջրում կենդանի մարդ մնացած չի լինի:
Ավստրալական իշխանությունների տվյալներով` նավի վրա եղել է 55 մարդ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դեպքի վայր ուղարկված ռազմածովային ուժերին հաջողվել է միայն 13 դի գտնել:
Մահացածների քաղաքացիությունն առայժմ պարզ չէ: Նավը շարժվել է Ինդոնեզիայի ափերից, որտեղից Ավստրալիա ավելի հաճախ գալիս են Շրի Լանկայի, Իրաքի եւ Աֆղանստանի բնակիչները:




























