Air Arabia բյուջետային ավիաընկերությունը ԱՄԷ-ից Երեւան չվերթներ կիրականացնի օգոստոսի 16-ից, տեղեկացնում է arabianbusiness.com կայքը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:

Շարժա-Երեւան չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ: Շարժայից չվերթն իրականացվելու  է երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:

 «Հայաստանն արագորեն վերածվում է զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրի, որոնք փնտրում են  հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող երկիր`  ֆանտաստիկ բնապատկերների եւ մաքուր օդում զվարճանքների համադրությամբ»,- հայտնել է «Air Arabia»-ի գլխավոր տնօրեն Ադել Ալին:

Անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ «Air Arabia» ընկերությունը հայտ էր ներկայացրել շաբաթվա մեջ երկու անգամ Էմիրություններից Հայաստան իրականացվող չվերթների վերաբերյալ:

Այժմ Հայաստանից ԱՄԷ է թռչում միայն Fly Dubai-ը` շաբաթական չորս անգամ: