Այսօր` մարտի 3-ին առավոտյան ժամը 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքի քննարկումը: Փաշինյանի փաստաբանները պահանջում են արդարացնել իրենց պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 19-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը): Միաժամանակ դատարանը նրան արդարացրել է քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը): Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ պահանջում է, որ որպեսզի աշինյանը մեղավոր ճանաչվի նաեւ 316 հոդվածով:
Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի պաշտպանները հայտարարում են, որ դատարանի որոշումը անհիմն է եւ իրենց պաշտպանյալի նկատմամբ պետք է արդարցման դատավճիռ կայացվի:
Նկատենք, որ 225-րդ հոդվածով դատապարտված անձանց նկատմամբ պետք է տարածվի համաներում, ըստ որի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 7 տարվա ազատազրկումը պետք է դառնա 3,5 տարի, սակայն դատավորը վճիռը կարդալիս համաներման մասին ոչինչ չի նշել, ինչը նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օրենքի խախտում է եղել:



























