Ամերիկացի պաշտոնաթող զինվորականը կրակ է բացել ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սան Անտոնիոյի «Սեմ Հյուսթոն ֆորթ» ռազմակայանում:
Կրակոցների հետեւանքով առնվազն մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել: Տուժած կինը հիվանդանոց է տեղափոխվել կայուն վիճակում: Հրաձիգը հանձնվել է եւ ձերբակալվել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Houston Cronicle-ին:
Ըստ նախնական տվյալների` կրակողը ցամաքային զորքերի պաշտոնաթող սերժանտ-մայոր է:
Տեղական KENS 5 հատարակությունը հայտնում է, որ տղամարդը եւ նրա գործողություններից տուժած կինը մի ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել, եւ կրակոցը հնչել է հարաբերություններ պարզելու ժամանակ: Հրատարակչությունը հասատում է, որ նախկին սիրեցյալը ոստիկանությանը կամավոր է հանձնվել, գրում է NEWSru.com-ը:


























