Արեւելյան Չինաստանում պայթյունի հետեւանքով հանրակացաան է փլուզվել: Պայթյունը տեղի է ունեցել Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքի գազային ընկերության հանրակացարանում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ զոհվել է մեկ մարդ, եւս վեցը տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով  07:00-ին: Պայթյունի ալիքից  ավերվել է շենքը: Փլատակների տակ մի քանի մարդ է մնում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: