Ռուսաստանի Տյումենի մարզում քրեական գործ է հարուցվել երկու իրավապահների նկատմամբ՝ Հայաստանից ժամանծ ներգաղթյալներին ծեծի ենթարկելու եւ թալանելու մեղադրանքով:

Քրեական պատասխանատվության են կանչվելու 28-ամյա Արտյոմ Լարենկովն ու նրա 24-ամյա ենթական՝ Մաքսիմ Մյակիշեւը:

2009թ. օգոստոսի 20-ին Լարենկովի ազգականուհին հաղորդում է տվել, որ իր նկատմամբ հանցագործություն է կատարվել Հայաստանից ապօրինի ներգաղթյալի կողմից:

Լարենկովը, զինվելով որսորդական հրացանով եւ գազային ատրճանակով, որոշել է հարցերն անձամբ լուծել: Մտնելով երիտասարդի ծնողների տուն, նա ծեծի է ենթարկել հորն ու սպառնացել սպանել:

Մեկ այլ բնակարանում գտնելով հային, նա ծեծի է ենթարկել նրա բարեկամուհուն, ապա նրան: Բացի այդ, ոստիկանները գողացել են 35 հազար ռուբլու ունեցվածք եւ փող:

Այդ պահին 13-ամյա աղջնակը դանակով հարվածել է Լարենկովին, որը դադարեցրել է իր գործողությունները եւ փախուստի դիմել:

Ներկայումս Լարենկովն ու Մյակիշեւը վտարվել են ներքին գործերի համակարգից: