Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել, որի կենտրոնում հայտնվել է Thames Water ջրային ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, թե չեն վճարել եկամտահարկը՝ հաշվետու ժամանակահատվածում վաստակելով 550 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչպես հաղորդում է The Daily Mirror-ը, Thames Water-ը մասնավոր ընկերություն է եւ սպասարկում է մոտ 14 մլն հաճախորդների Լոնդոնում ու Անգլիայի հարավում:
Ընկերության ֆինանսական տնօրեն Ստյուարտ Սիդդալը հայտարարել է, թե Thames Water-ը չի փորձում խուսափել հարկերից: Պարբերականը նշում է, որ Thames Water-ի մասին տեղեկատվությունը հայտնվել է հարկային մի ամբողջ շարք սկանդալների ֆոնին, որոնց մեջ ներքաշված են Starbucks-ը, Google-ը, Amazon-ը եւ Vodafone-ը:




























