Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որԼոս Անջելեսից մեկնում էր Օսթին, հարկադիր վայրէջք է կատարել Արիզոնայի Ֆինիքս քաղաքում ռումբի ահազանգի հետեւանքով:
Լոս Անջելեսի ոստիկանությունը Ֆինիքսի իրավապահներին հայտնել է ինքնաթիռը խուզարկելու անհրաժեշտության մասին, հաղորդում է NEWSru.com-ը: Անհայտ անձը զանգահարել եւ հայտնել է տեղադրված ռումբի մասին:
Օդանավը սովորական ռեժիմով վայրէջք է կատարել, սակայն տեղափոխվել է տերմինալներից անվտանգ հեռավորության վրա: Բոլոր 143 ուղեւորներին խնդրել են լքել օդանավը, որ այն ստուգեն մասնագետները:
Հյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարության տվյալներով, վայրէջքի վայր օդանավին ուղեկցել են երկու F-16 կործանիչներ:


























