Չինական Շանդուն նահանգի բնակիչը հայտարարել է, որ իր սառնարանում այլմոլորակայինի դիակ է պահում: Որպես ապացույց նա սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել:
Տղամարդը պատմել է, որ մարտին Խուանխե գետի շրջակայքում ականատես է եղել մի ՉԹՕ-ի վայր ընկնելուն: Նրան իբրեւ թե հաջողվել է գտնել վթարի վայրը, ինչպես նաեւ մահացած այլմոլորակայինի դին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, չինացին որոշել է դին տուն տանել եւ սառեցնել, որպեսզի այն չփտի:
«Օտարականի» լուսանկարները համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել: Շատերը հավատացել են պատմությանը, մյուսներն էլ ավելի թերահավատ են գտնվել: Ցզինան քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ լուսանկարի կերպարն արհեստական է, եւ պատրաստված է բարձրորակ կաուչուկից:
Բլոգերներն ու ուֆոլոգները, սակայն, փորձում են այդ խորհրդավոր դին կապել վերջերս Հուբեյ նահանգում հազարավոր բնակիչների կողմից նկատած թռչող օբյեկտի հետ:




























