Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը գնել է  G4S-ի՝ Մեծ Բրիտանիայի ամենախոշոր թիկնապահական ընկերության 3,2  տոկոս բաժնետոմսերը:  Գործարքին մասնակցել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը եւ նրա շահերը ներկայացնող Cascade Investment ընկերությունը, գրում է  The Financial Times-ը:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ru»-ն, G4S-ը ծառայություններ է մատուցում ինկասատորներին, բանտերի պահապաններին եւ տարբեր միջոցառումների անվտանգության ապահովմանը աշխարհի 125 երկրներում: Գեյթսը բաժնետոմսերի համար վճարել է 110 մլն դոլար: