Տարեց ամերիկուհիներին չի հաջողվել ժամանակին հասնել իրենց ընկերուհու ծննդյան օրվան, քանի որ նրանց տեղափոխող լիմուզինը այրվել է ճանապարհին: Քալիֆորնիայի Սոմոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին գրում է Contra Costa Times-ը: Միջադեպի հետեւանքով տարեց կանայք չեն տուժել:
Ոստիկանությունը չի կարծում, թե մեքենայում բռնկված հրդեհը միտումնավոր է եղել: Լիմուզինի սեփականատերը հրդեհի պատճառը տեխնիկական անսարքությունն է համարում:
Կանայք (որոնց տարիքը մոտ 90 տարեկան է) իրենց ընկերուհու 96-ամյակին ուղեւորվել են այլ մեքենաներով, դայակների ուղեկցությամբ: Հենց վերջիններս էին զգացել ծխի հոտը, եւ կանանց դուրս էին բերել այրվող մեքենայից: Մեքենան լրջորեն վնասվել է:




























