Ատլանտայի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ոստիկանությունը տարհանել է սպասասրահում գտնվող մարդկանց:

Ինչպես հաղորդում է CBSհեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել կոմունալ շինությունում, չի եղել ոչ ծուխ, ոչ կրակ: Սպասասրահում անջատվել է հոսանքը, տուժածների մասին չի հաղորդվում:

Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստին», Ատլանտայի Հարդֆիլդ-Ջեքսոն օդանավակայանը աշխարհում ամենածանրաբեռնվածն է, 2012-ին այդ օդանավակայանը սպասարկել է ավելի քան 95 մլն ուղեւորի: