Լրատվամիջոցներին գաղտնի տվյալներ փոխանցած Էդվարդ Սնոուդենին աշխատանքից հեռացրել են:

«29 տարեկան Էդվարդ Սնոուդենը մեր ընկերությունում աշխատել է 3 ամիս եւ եղել է Հավայան կղզիների խմբում: Սնոուդենը, որի աշխատավարձը կազմել է տարեկան 122 հազ. դոլար,  աշխատանքից հեռացվել է էթիկայի վարքականոնի  եւ ընկերության քաղաքականությունը խախտելու համար»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մերիլենդցի IT մասնագետ Սնոուդենը մարտահրավեր էր նետել ԱՄՆ անվտանգության ողջ համակարգին` կարեւոր  փաստաթղթեր տրամադրելով «Guardian»-ի եւ «Washington Post»-ին: