Google ընկերությունը գնել է իսրայելյան Waze նավիգացիոն ծառայությունը, հաղորդվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Waze-ի ծրագրավորողները կշարունակեն աշխատել Իսրայելում, իսկ ծառայությունը կմնա որպես անկախ արտադրանք: Դրա հետ միաժամանակ ծառայության որոշ գործառույթներ կօգտագործվեն Google Maps-ի քարտեզագրական ծառայությունում: Փոխարենը Waze-ը կստանա Google-ի որոնողական գործառույթներին հասանելիություն:
Google-ը գործարքի ֆինանսական մանրամասները չի բացահայտում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Waze-ը կարժենա մոտ 1,1 միլիարդ դոլար: Իսրայելի Globes հրատարակությունը գործարքը գնահատել է 1,3 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook սոցցանցը եւ Apple ընկերությունը նույնպես հավակնում էին իսրայելական ծառայությունը գնելուն:
Waze-ը բջջային նավիգացիոն ծառայություն է, որտեղ տեղեկատվությունը համալրում են հենց օգտվողները գրում է lenta.ru-ն: Նրանք մասնավորապես նշում են տարբեր վայրեր մեկնելու ուղիները եւ ճանապարհի վրա ծախսված ժամանակը: Ծառայությունը թողարկվել էր 2008թ., իսկ ներկայումս ունի ավելի քան 50 միլիոն օգտվող:



























