Ճապոնիայում 116 տարեկան հասակում վախճանվել է Երկրի ամենատարեց բնակիչ Ձիրոեմոն Կիմուրան: Նա աշխարհի ամենատարեց մարդն էր եւ անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկուհի Բես Կուպերի մահից հետո այդ կարգավիճակը հաստատող հավաստագիրը Գինեսի ռեկորդների գիրքը հանձնել էր նրան:
Ըստ հետազոտողների` 2013թ.՝ երկու օր առաջ, նա դարձել էր ամենաերկարակյաց տղամարդը, որի ծննդյան ամսաթիվը հստակ գրանցված էր պաշտոնական փաստաթղթերում: Երկարակյացության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կելմանին, որը վախճանվել է 1997թ.` 122 տարեկանում:
Կիոտո նահանգի Կեթանգո քաղաքի հիվանդանոցի բժիշկների եզրակացության մեջ ասվում է, որ 1897թ. ծնված Կիմուրան մահացել է հունիսի 12-ի առավոտյան` բնական մահով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
40 տարի Կիմուրան աշխատել էր փոստային բաժանմունքում, իսկ թոշակի անցնելուց հետո գյուղատնտեսությամբ էր զբաղվում մինչեւ 90 տարեկանը: Նա ունի յոթ երեխա, 14 թոռ , 25 ծոռ եւ 14 կոռ:




























