Ամերիկացի թիկնապահների հետ կապված սկանդալը հասունանում է. Լրատվամիջոցները հայտնում են, որ մարմնավաճառների վարձել են նաեւ Ռուսաստանում: Ըստ լրատվամիջոցների՝ Պետդեպի նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը տեղյակ է եղել իր ենթակաների չարաճճիությունների մասին, բայց աչք է փակել:
Հիշեցնենք, լրագրողները հաղորդել էին, որ ամերիկացի մի շարք դիվանագետներ, նաեւ՝ Հիլարի Քլինթոնի թիկնապահները, արտասահմանյան այցերի ժամանակ օգտվել են մարմնավաճառների ծառայությունից: Այս մասին տեղյակ ղեկավարությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկել:
Նոր սկանդալ ԱՄՆ-ում. Քլինթոնի թիկնապահները արտասահմանյան գործուղումների ընթացքում մարմնավաճառների ծառայություններից են օգտվել
Կասկածյալների թվում է, օրինակ, Բելգիայում ԱՄՆ-ի դեսպան Հովարդ Գութմանը, որը նաեւ անչափահասների ծառայություններից է օգտվել:
Իսկ Քլինթոնի թիկնապահները մարմնական հաճույքներին տրվել են իրենց ղեկավարի այցերի ընթացքում, մասնավորապես, Ռուսաստանի եւ Կոլումբիայի լրագրողները պնդում են, որ Քլինթոնն ինքը չէր կարող չիմանալ այդ մասին:




























