Մարդկանց ընդամենը 5 տոկոսն է ճիշտ ձեւով լվանում իր ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները, որոնք հետեւել են ավելի քան 4 հազար մարդու վարքին:

Քննիչները պարզել են, որ մարդկանց մեծ մասը իրենց ձեռքերը սխալ են լվանում եւ կարճ, որի հետեւանքով հիվանդածին բակտերիաները չեն վերանում:

Ինչպես գրում է РСН-ն, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը չեն լվանում տղամարդկանց 15 տոկոսը եւ կանանց 7 տոկոսը: Մարդիկ առավել հաճախ լվանում են ձեռքերը, եթե այդ մասին նրանց հիշեցնում է ցուցանակը: