Ղազախստանը մորատորիում է սահմանել ԱՄՆ քաղաքացիների կողմից ղազախ երեխաների որդեգրման վերաբերյալ: Հանրապետության կրթության նախարարությունը դադարեցրել է ամերիկացիների կողմից համապատասխան հայտերի ընդունումը:

Ինչպես հաղորդում է ԿՏԿ հեռուստաալիքը, նման որոշում կայացվել է այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել ղազախ երկու երեխաների ճակատագրի մասին, ում ամերիկացի որդեգիրները նրանց հանձնել են բարդ դեռահասների ճամբար: Որոշ տվյալների համաձայն, այնտեղ գտնվող երեխաները ծաղրանքների են ենթարկվում:

Այժմ ղազախստանյան իշխանությունները ամերիկյան կողմից բացատրություններ են պահանջում: Նախորդ տարվա վերջում ԱՄՆ հայց է ուղարկվել: Սակայն պատասխան մինչ այժմ չի ստացվել:

Ղազախստանյան սենատի անդամ Հանի Քասիմովը, ինչպես փոխանցում է «Նովոստի-Ղազախստանը», առաջարկել է արտերկրում որդեգրվող երեխաների համակարգային ստուգում իրականացնել:

Կրթության նախարարության տվյալներով, 1999թ ի վեր Ղազախստանում որդեգրվել է ավելի քան 47 հազար երեխա: Նրանցից մոտ 9 հազարը որդեգրվել է արտերկրյա քաղաքացիների կողմից: