Օսլոյում վաճառքի է հանվել բնակարանը, որտեղ «նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկը զբաղվել է ահաբեկչությունների կազմակերպմամբ:
Օսլոյում ահաբեկչի մորը պատկանող 4 սենյականոց բնակարանի արժեքը գնահատում են 3,7 մլն նորվեգական կրոն (մոտավորապես 480 հազար եվրո): Բնակարանի վաճառքից ստացված գումարի մեծ մասը կհատկացվի Բրեյվիկի քրոջն ու նրա երեխաներին, ովքեր բնակվում են Լոս Անջելեսում: Գումարի մյուս մասը բարեգործության կտրամադրվի:
Բրեյվիկն այդ բնակարանում բնակվել է 2006-2011թթ: Այս մասին հաղորդում է «Lenta.ru-ն՝ վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցները:
Բրեյվիկը պետք է ժառանգեր բնակարանը մոր մահից հետո` 2013թ մարտին, սակայն նախապես հրաժարվել ժառանգությունից, երբ հասկացել է, որ հետագայում չի կարողանա շահագործել այն: Նրա դատապաշտպանը եւս հաստատել է լրագրողների այն ենթադրությունը, որ բնակարանից հրաժարվելու պատճառը ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին փոխհատուցել չցանկանալն է:




























