Զինյալները հունիսի 13-ին երկու ականանետային արկ են արձակել Դամասկոսի միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը ընդգծել է, թե իրականույթւոնը չեն համապատասխանում տեղեկությունները, որ իրանական օդանավ է վնասվել, եւ ուղեւորներ են վիրավորվել:

Սիրիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սաիդը հայտարարել է, թե արկն ընկել է թռիչքուղու վերջում: Դրա կապակցությամբ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել, որոշ ժամանակ հետաձգվել են օդանավների չվերթները:

Օդանավակայանի գլխավոր դիսպետչեր Թարեք Վահիբը հայտարարել է, թե չնայած միջադեպին, օդանավակայանն այժմ աշխատում է նորմալ ռեժիմով: