Շվեդիան Եվրամիության բոլոր երկրներից սեռերի իրավահավասարության տեսանկյունից առաջին հորիզոնականում է: Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակվել են Գենդերային իրավահավասարության եվրոպական ինստիտուտի կայքում: Այլ կերպ ասած` հենց այդ երկիրն է Եվրոպայի ամենաբարենպաստ երկիրը` կանանց բարեկեցության տեսանկյունից:

Վարկանիշի հիմքում հետազոտողների կողմից մշակված գենդերային հավասարության վերաբերյալ ինդեքսն է: Այն ներառում է հիմնական 6 ցուցանիշ` աշխատանք, իշխանություն, գիտելիքներ, գումար, առողջություն, ժամանակ: Ինդեքսը ցույց է տալիս, թե որքանով է յուրաքնաչյուր երկիր մոտ սեռերի իրավահավասարության հասնելուն, փոխանցում է NEWSru.com:

Վարկանիշում առաջինը Շվեդիան է, որը հնարավոր 100 միավորից ունի 74.3: Երկրորդ հորիզոնականում է Դանիան, որն ունի 73.6 միավոր: Ֆինլանդիան 73.4 միավորով 3-րդն է:

Սոցիոլոգները հիմնականում աշխատել են վիճակագրական տվյալների հետ, որոնք ստացվել են պաշտոնական աղբյուրներից դեռեւս 2010թ: Եվրոպական երկրները համեմատվել են իրար հետ, հետազոտողները փորձել են սահմանել, թե որ ցուցանիշներն են գերակշռող այս կամ այն երկրում: